Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի անկայուն եղանակը

Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի  անկայուն եղանակը
24.05.2012 | 07:25

Մայիսի 25-29-ին հանրապետության շրջանների զգալի մասում՝ գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում էապես չի փոխվի:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի` գիշերը` +3 +8, ցերեկը` +14 +19, ցածրադիր մասերում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +22 +26, Լոռիում` գիշերը՝ +7 +11, ցերեկը` +16 +21, Տավուշում` գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +19 +24, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +9 +13, ցերեկը՝ +23 +26, Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +21 +26 և նախալեռներում` գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +14 +19, Արցախում` գիշերը` +11 +14, ցերեկը` +18 +22 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-85 տոկոսի սահմաններում:
Երևանում, մայիսի 25- 29-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26, երեկոյան կողմ` +20 +22 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ